«Հայբիզնեսբանկի» մոբայլ բանկինգի հավելվածի ծառայությունները համալրվել են նոր հնարավորությամբ՝ այսուհետ հավելվածի օգտատերերը կարող են հեռախոսով կատարել PayX QR արագ և հարմար վճարումներ բազմաթիվ խանութներում, ռեստորաններում,ինչպեսնաևառևտրի և սպասարկման կետերում (ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ՝ )։

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է գործարկել ABB mobile bank հավելվածը, սկանավորել PayX QR կոդը և հաստատել վճարումը՝ ընդամենը մեկ հպումով։

Վճարումներ իրականացնելու համար հավելվածում անհրաժեշտ է կցել Visa, Mastercard կամ ARCA տեսակի քարտ:

«Հայբիզնեսբանկի» մոբայլ բանկինգի հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:

«Հայբիզնեսբանկը» հանդիսանալով երկրի խոշորագույն և առաջատար բանկերից մեկը հատուկ ուշադրություն է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բանկային պրոդուկտների զարգացմանը, որոնք հարմարավետ են դարձնում հաճախորդների սպասարկումը։