Հանուն Ամուլսարի կայացած քայլերթի մասնակիցները հասել են Երեւանի կենտրոնական հրապարակ:

Օպերայի թատրոնի մոտ մեկնարկած քայլերթի մասնակիցներն անցել են Սայաթ-Նովա պողոտայով եւ Աբովյան փողոցով, եւ արդյունքում հասել Հանրապետության հրապարակ: Ցուցարարները մոտեցել են կառավարության շենքին՝ վանկարկելով հանքի շահագործման եւ օֆշորային մեքենայությունների դեմ կարգախոսեր: Վերջին հանգամանքը կապված է «Ամուլսար» հանքը շահագործող «Լիդիան» օֆշորային ընկերության հետ: Քայլերթն ուղեկցում են թմբկահարները: Կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին դիմավորել են ոստիկանները:

Ամուլսարի պաշտպանները շարունակում են վանկարկել կարգախոսեր եւ թմբկահարել:

Ինչպես եւ նախորդ անգամ, կառավարության պատուհանների տակ թմբկահարները կատարել են հանպատրաստից երաժշտական համար: Այնուհետեւ մասնակիցները սկսել են ժողովրդական երգեր երգել՝ դրանցում ավելացնելով Ամուլսար բառը: