ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում այրվում է տնակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ 120 պտղատու ծառ և 80 խաղողի վազ: