Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ եւ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Տուժածներից 9-ին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոցներ, եւ միայն 1-ին՝ շտապօգնության մեքենան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: