Երբեմն այդ պաթետիկ եւ հուզախառն բառերի կիրառումը խանգարում է տեսնել շատ պարզ իրողություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Անկախության խորհրդին:

«Ինչպես կարելի է գնահատել անկախության կարեւորությունը: Նույնպես չենք կարող խոսել թթվածնի, ջրի կարեւորթյան մասին մեր կյանքում: Դա բացարձակ արժեք է, որը մեզ տրվել է բազմաթիվ զոհողությունների գնով եւ մենք այլեւս դա կորցնելու իրավունք չունենք»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը ընդծեց, որ անկախությունը կայացած իրողություն է Հայաստանում: