28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

«Ինքնորոշում եւ ինքնիշխանություն: Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետեւենք եւ փոխանցենք սերունդներին։

Շնորհավորում եմ բոլորիս։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»: