Համացանցում է հայտնվել ՈՒՐ-77 «Մետեորիտ» («Զմեյ Գորինիչ») եւ ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի ականազերծման ինքնագնաց ռեակտիվ կայանքների կրակոցի հոլովակը: Կադրերը հրապարակվել են «Զվեզդայի» YouTube-յան ալիքում, հայտնում է «Լենտան»:

Հոլովակում ցույց են տրված համալիրներից կատարված կրակոցները եւ դրանց կիրառման հետեւանքները:

Զորավարժություններն անցկացվել են «Կենտրոն-2019» վարժանքների շրջանակում: Դրանց մասնակցում են մոտ 128 հազար զինծառայողներ, 20 հազար միավորից ավելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, շուրջ 600 թռչող սարք եւ 15 նավ: Զորավարժություններն անցկացվում են Օրենբուրգի, Չելյաբինսկի, Կուրգանի, Աստրախանի եւ Կեմերովի մարզերի, ինչպես նաեւ Դաղստանի, Ալթայի երկրամասի հրաձգարաններում եւ Կասպից ծովի ջրատարածքում:

ՈՒՐ-77 «Մետերոիտի» ռեակտիվ լիցքը դետոնացնող քուղը նետում է տասնյակ մետրեր առաջ, ինչի հետեւանքով մի քանի վայրկյանում ցամաքի նեղ շերտում ոչ մի հակահետեւակային ծավալում չի մնում:

ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկը» ՏՈՍ-1 «Բուրատինո» համակարգի զարգացումն է: Երկուսն էլ զինված են 220 միլիմետրանոց անկառավարելի ռեակտիվ արկերով՝ բռնկվող կամ թերմոբարիկ (ծավալուն դետոնացնող) զինվածությամբ: ՏՈՍ-1Ա-ի հրթիռները կարող են կիրառվել մինչեւ 6 կմ հեռավորությամբ, ամբողջական համազարկով (24 արկ) համատարած խոցման գոտին կազմում է մոտ 1 քառակուսի կիլոմետր: