ՀՀ 3–րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, կուսակցական կառույցների ներկայացուցիչների եւ ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ։

Հանրապետականներն Անկախության տոնի կապակցությամբ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղիկներ դրել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին եւ նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Լոռու մարզում այսօր նախատեսվում են նաեւ մի շարք այլ միջոցառումներ Հանրապետականների մասնակցությամբ, ուխտագնացություն դեպի մարզի վանքեր։