Չինական Huawei սմարթֆոններ արտադրողը ներկայացրել է իր նոր ֆլագմանային հեռախոսը, որը կկոչվի Mate 30: Բացի ահռելի թվով բնութագիրներից, նոր գաջեթը կունենա եւս մեկ տարբերակիչ առանձնահատկություն՝ Google-ի ծառայությունների բացակայությունը, հայտնում է Planet Today-ը: 

Սմարթֆոնը հանրությանն է ներկայացվել Մյունխենում շնորհանդեսի ժամանակ: Եթե հավատալու լինենք հայտարարված բնութագրերին, ապա նոր ֆլագմանային հավաքածուն զգալիորեն կգերազանցի մրցակիցներին: Սա առաջին հերթին վերաբերում է 5G կապին, որը հոյակապ արագություն կունենա:

Դրանից բացի, Huawei-ի նոր սմարթֆոնը կունենա անլար լիցքավորում՝ 24 Վտ հզորությամբ: Իսկ լարով լիցքավորման սարքը կունենա 40 Վտ հզորություն: Չինացի արտադրողները չեն մոռացել այսօր այնքան նորաձեւ այնպիսի գործառույթների մասին, ինչպես դեմքերի ճանաչումը եւ արագ լիցքավորումը, որոնցով հագեցած կլինի նաեւ նոր Mate 30-ը:

Սակայն հիմա առավել հետաքրքիր է App Gallery հավելվածի ծառայությունը, որը կփոխարինի արդեն սովորական դարձած Google-ի ծառայություններին: Սմարթֆոնը ստեղծողները այս քայլին են դիմել տնտեսական պատերազմի պատճառով, որն այժմ ընթանում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ:

Huawei-ի նոր սմարթֆոնի արժեքն, իհարկե, փոքր չի լինի: 5G-ի աջակցությամբ մոդելը կարժենա գրեթե 1200 եվրո, իսկ Pro տարբերակը կարժենա մոտ 1100 եվրո: Բազային մոդելը հնարավոր կլինի ձեռք բերել 800 եվրոյով: