Հայաստանում բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն մեկ ուղղությամբ, այն է՝ լրացուցիչ երաշխիքներ ստեղծել դրա պահպանումը ուժեղացնելու եւ բանկերից ցանկացած արտահոսք բացառելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
«Հորդորում եմ Վարչապետին ետ վերցնել որոշումը. թալանը բացահայտելու բազմաթիվ այլ ձեւեր կան»,-հավելել է նա:
Հայաստանում բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն մեկ ուղղությամբ, այն է՝ լրացուցիչ երաշխիքներ ստեղծել դրա պահպանումը ուժեղացնելու և բանկերից ցանկացած արտահոսք բացառելու համար: Հորդորում եմ Վարչապետին ետ վերցնել որոշումը. թալանը բացահայտելու բազմաթիվ այլ ձևեր կան:
— Armen Darbinyan (@adarbinian) September 20, 2019