Այս մեքենայի բնութագրերը կարելի է նկարագրել մեկ թվով՝ 1500 Նմ: Այսպիսի պտտման պահ ունեն սովորաբար մայրուղային բեռնատարները: Իսկ այս ամենն այն պատճառով, որ «Բրաբուսում» որոշել են նոր «Գելենդվագենի» ծածկի տակ դնել «Մերսեդես-600»-ի V12, հայտնում է «Մոտորը»:

Վերջնամշակված կրկնակի տուրբոշարժիչը, մեծացված ծավալը եւ այլ մեծությունները այս շարժիչի հզորությունը հասցրել են մինչեւ 900 ձ.ու.-ի եւ G դասից ստեղծել են ամենաէքսկլյուզիվ եւ թանկարժեք մեքենան՝ մեծ լուսաշերտով:

Պարբերականը նշում է, որ կստեղծվի այս մոդելի ընդամենը 10 նմուշ: