Վերջին հարյուրամյակում Երկրի կողքից անցած բոլոր աստղակերպերից ամենախոշորի թռիչքն աննկատ է մնացել NASA-ի՝ Միջազգային տիզերական գործակալության հայտնաբերման համակարգերի կողմից, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային նամակագրությունը:

Գիտնականների կողմից 2019 OK կոչված աստղակերպը չի նկատվել, երբ Երկրի կողքից թռչել է Լուսնից 5 անգամ մոտ հեռավորությամբ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով Buzzfeed-ի տրամադրության տակ հայտնված տվյալները:

Հուլիսի 24-ին աստղակերպի առկայությունը մի քանի ժամ առաջ այն բանից, երբ երկնային մարմինը մոտեցել է Երկրին՝ հայտնվելով մոլորակից մոտ 73 հազար կմ հեռավորությամբ, առաջինը գրանցել է Բրազիլիայի աստղադիտարանը:

Պարբերականը նշում է, որ այդքան մոտ տարածությունից 100 մետր տրամագծով երկնային մարմինը հայտնաբերելու NASA-ի անկարողությունը հաստատում է վաղեմի մտահոգությունները ԱՄՆ կառավարության կողմից գործակալության աստղակերպերի հայտնաբերման համակարգերի ուղղությամբ անբավարար ֆինանսավորման մասին: