Գյումրիում Անկախության տոնին նվիրված միջոցառումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին լրագրողները հարցրին, թե ի՞նչ կարծիք ունի երկրում ստեղծված  Սահմանադրական ճգնաժամի մասին բոլոր երեք իշխանությոններին վերահսկելու արտոնություն ունեցող քաղաքական գործիչը:

«Ես կառաջարկեմ՝ դուք Սահմանադրությունը կարդաք, այնտեղ գրված չէ, որ ես պետք է դրանք վերահսկեմ, ես 1,5 ամիս առաջ շատ պարզ և կարճ կոչ եմ գրել»:

Լրագրողների մյուս հարցերին նախագահը չպատասխանեց, փոխարենը հորդորեց կարդալ Սահմանադրությունը: