Վստահեցնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է եւ մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Լրագրողի հարցին, թե այս փուլում ի՞նչ գործեր կան, Էդուարդ Մարտիրոսյանը կարճ պատասխանեց, որ գործերի բնույթից չի խոսելու:

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ պաշտոնից ազատվեց Արթուր Վանեցյանը, նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, ԱԱԾ սպա է», – ասաց նա՝ այլ հարցերի չցանկանալով պատասխանել: