ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։

Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, սեփական ինքնության բարձր գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։

Հպարտությամբ գիտակցելով հայոց պետականության նվիրական արժեքը՝ պետք է զարգացնենք այն, կերտենք մեր առաջընթացի ճանապարհը բոլորիս միավորված ջանքերով, ապահովենք իրավունքի գերակայություն, պետության հանդեպ բարձր պատասխանատվություն եւ անվերապահ հարգանք իրավունքների ու ազատությունների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաքելությամբ շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության կարեւոր գրավական:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս եւ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ հզոր ապագա»: