Կոռուպցիոն գործերով նորություններ կան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում Անկախության տոնին  նվիրված միջոցառումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Իհարկե, նորություններ կան, որ լրահոսին հետեւեք, մեր ծառայության կայքին հետեւեք դուք նորությունները կտեսնեք, ապագայում նույնպես նորություններ կլինեն կոռուպցիոն գործերով, կտեսնեք, չասեմ լավ»,-ասաց նա:

ՀՔԾ պետը նշեց, որ տեղյակ չէ գաղտնալսման գործից, քանի որ քննությունն իրենք չեն անում:

Սասուն Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող իր հրաժարականի մասին տեղեկատվությունը` ասելով. «Բամբասանքներ չեմ մեկնաբանում:»