Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պնդում է, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չկան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահը:

«Երբեք այսքան ազատ եւ անկախ դատական համակարգը չի եղել, որքան այսօր: Երբեք Կառավարության ծրագրի մեջ չի եղել հետեւյալ 3 կետը, որ դատավորներիմ աշխատավարձն է ավելանալու, երբեք չի եղել, որ Կառավարությունը նախատեսում է, որ գումար հատկացնել, որ շենքային պայմանները բարելավվեն եւ դատավորների քանակն ավելացնեն: Դատական համակարգի մշտական խնդիրը եղել է դատավորների քիչ քանակն ու խսիտ սոսկալի ծանրաբեռնվածությունը»,-ասաց նա:

ԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամաբ ճնշում չի համարում առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրգործը:

«Բոլոր դատավորները պետք է շատ ավելի զգույշ եւ ուշադիր լինեն եւ փորձեն գործել իրավունքի եւ օրենքի գերակայությունից ելնելով»,- ընդգծեց նա: