Ես ապաքաղաքականացված քաղաքապետ եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ։ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մի օր անդամակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հաշվի առնելով, որ սերտ համագործակցում է իշխանությունների հետ:

«Ճիշտն ասած, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ապաքաղաքականացված քաղաքապետ եմ եւ որեւէ կուսակցության հետ կապված այդպիսի մտադրություն չունեմ: Ես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանն իր կյանքի ընթացքում հասցրել է լինել ՕԵԿ-ի, ապա նաեւ ԲՀԿ-ի անդամ: Ավելին, ՕԵԿ-ի անդամ եղած ժամանակ նա հայտարարել էր, որ իր ճակատին գրված է «ՕԵԿ»: