ԱԺ ԼՀԿ խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում, շատ կոշտ արձագանքեց իրենց «գրպանային ընդդիմություն» անվանողներին:

«Գլուխը պատին է տալիս նա, ով մեզ փորձում է մեզ վիրավորել, կամ որեւէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որեվհետեւ  էն մարդիկ ովքեր նման բաներ են խոսում, իրենք էդպիսին են ընդդիմությունը պատկերացնում: Այսինքն` կամ իրենք ինչ-որ մեկի գրպանում են եղել որպես ընդդիմություն, կամ գրպանային ընդդիմություն են ունեցել: 2 տարբերակն էլ նոր Հայաստանում չի աշխատում: Մենք ծառայություն ենք մատուցում Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացիներին»,-ասաց նա:

Մարուքյան ասաց, որ ոստիկանապետւ եւ ԱԱԾ ղեկավարի պաշտոնները քաղաքական դարձնելու առաջարկը եղել է իր անկախ պատգամավոր եղած ժամանակից:

«Փետրվար ամսին մենք առաջարկել են կառավարության նոր կառուցվածք, երբ որ մենք առաջարկում էինք, որ դրանք պետք է լինեն նախարարություններ, որը իշխանությունները մերժեցին եւ այսօր էլ չեն ուզում վերականգնեն եւ երկար քննադատության արդյունքում մենք միջանկյալ տարբերակ ենք ներկայացրել, որ եթե չեն ուզում նախարարություններ դարձնել, ապա գոնե պետք է այդ մարմինները պահել որպես քաղաքական նշանակում եւ քաղաքական պատասխանատվություն նաեւ խոհրդարանական վերահսկողություն սահմանենք նրանց նկատմամբ: Մենք շարունակելու ենք լոբբինգը, որ այս մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք եւ լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո»,-ասաց  նա:

Մարուքյանը հավելեց, որ Հանրապետականների քննադատությանը նույնիսկ չի ցանկանում անդրադառնալ, քանի որ վերջիններս մտածում են իրենց հանդեպ հարուցված քրգործերի մասին: