Մեթյու Բրայզային ես անձամբ էլ եմ ճանաչում, շատ լավ տղա է, դիվանագետ է նաեւ բարձր մակարդակի, բայց Մեթյու Բրայզայի ասածը վերջնական չէ, Մեթյու Բրայզան մարգարե չէ։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը, թե Հայաստանը հետքայլ է անում բանկցային գործընթացում:

«Բացի դրանից գիտեք՝ Մեթյու Բրայզան ունի կապեր Արդբեջանի հետ, կինը թուրք է ազգությամբ։ Այս ամենը, իհարկե, իրենց դերակատարությունը ունենում են։ Ի՞նչ հետնահանջի մասին է խոսքը, եթե Ադրբեջանը ասում է՝ տվեք մեզ մեր տեռորիստներին եւ մարդասպաներին, մենք ձեզ կտանք այն մարդկանց, որոց պարտավոր ենք բաց թողնել, երբ նա հերոսացում է Սաֆարովին, ով կացնահարել է Գուրգեն Մարգարյանին, երբ ասում է, որ թեյ ենք խմելու Արցախում, որ Երեւանը իրենց է, ի՞նչ հետնահանջի մասին է խոսքը»,-ասաց Դավիթ Բաբայանը: