Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

«Հանքի շահագործմանը փայլուն են վերաբերվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ կարդում եւ գիտեմ աշխարհում՝ Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում շատ լավ, շատ հզոր կազմակերպություններ կան գրանցված, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են եւ իրենց երկրներին շատ մեծ եկամուտ են բերում: Մուլտիպլիկատիվ էֆեկտը նույնպես մենք հաշվի ենք առնում, որ հանքի շահագործման արդյունքում ամբողջ տարածաշրջանը առավել եկամտաբեր կլինի: Իսկ բնապահպանական խնդիրները պետք է թողնենք մասնագիտական ինստիտուտներին»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը հավելեց, որ դիտելով «Էլարդի» հետ տեսակոնֆերանսը իր մոտ տպավորություն է ստեղծվել նա երկու ցանկություն է ունեցել. «Կա՛մ էնպես անի, որ հետո Ամուլսարը իրեն պատվերներ տա, կա՛մ մեր պետությանը ցանկությունների շրջանակ, որ պետությունը ստիպված լինի եւս երկրորդ կամ երրորդ պատվերն իրենց տա»: