Նոր Օռլեանի ոստիկանությունը որոնում է հրաձգության մեջ կասկածվողներին, որոնք սպանել են մի դեռահասի, վիրավորել եւս չորսին եւ մեկ մեծահասակ մարդու, հայտնում է Associated Press-ը։

ԶԼՄ-ների տեղակատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, տեղի ժամանակով 22։30-ին։

Զոհերը եղել են ավտոմեքենայում, երբ նրանց մոտեցել է սեւ Dodge սեդանը, որից կրակ են բացել։

Նոր Օռլեասնի ոստիկանությունը հայտնում է, որ հրաձգությունից հինգ տուժածները 15-17 տարեկան դեռահասներ են, եւ միայն մեկն է մեծահասակ տղամարդ։

Միջադեպի հետեւանքով մահացել է 17 տարեկան պատանի։ Մյուսները կյանքին չսպառնացող վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց։