Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day) ամեն տարի մի շարք երկրներում նշվում է սեպտեմբերի 22-ին եւ նպատակ ունի քայլելով ու հեծանվով կամ հասարակական տրանսպորտի օգտագործմամբ տեղաշարժվելու միջոցները պրոպագանդել, գրում է Calend.ru-ն։

Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը որպես մարդկանց համար տարածք, կյանքի համար տարածք»։

Ավտոմեքենաների մեծ քանակը միայն մեծ քաղաքների խնդիրը չէ։ Դա արդեն վաղուց գլոբալ խնդիր է։ Չէ՞ որ ավտոմեքենաները քայքայում են մոլորակի բիոսֆերան եւ հենց մարդուն։ Հաշվել են, որ ավտոմեքենան ամեն օր ավելի քան 3000 մարդ է սպանում։ Իսկ յուրաքանչյուր րոպե ստեղծվում է նոր ավտոմեքենա։ Այսպիսին է վիճակագրությունը։

Միաժամանակ, արտադրության տեմպերը շարունակում են աճել՝ ավտոմեքենաները ամենագովազդվող ապրանքների առաջին տեղերից մեկում են։

Առանց ավտոմեքենաների օրն անցկացնելու ավանդույթը սկսվել է Անգլիայում՝ 1997թ․, իսկ եւս մեկ տարի անց անցկացվել է Ֆրանսիայում։ Այն ժամանակ այդ Օրը նշում էին ընդամենը երկու տասնյակ քաղաքներ։ Սակայն արդեն 2001թ․ շարժմանը պաշտոնապես միացել էին 35 երկրներում ավելի քան 1000 քաղաքներ։ Ներկայում, մոտավոր հաշվարկներով, այդ ակցիային ամեն տարի մասնակցում է ավելի քան 100 մլն մարդ՝ աշխարհի 1,5 հազար քաղաքներում։