Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը էքսկլյուզիվ հարցազրույց է տվել Sky News հեռուստաալիքին, որի ընթացքում պարզաբանել է Էր Ռիադի դիրքորոշումը երկրի նավթային ընկերությունների վրա վերջերս կատարված հարձակումների ֆոնին:

Նա նաեւ հաստատել է, որ Սաուդյան Արաբիան խորհրդակցում է Մեծ Բրիտանիայի հետ ռազմական աջակցության հարցում:

«Մենք պատասխանատու ենք մեր երկիրը պաշտպանելու համար եւ երաշխավորելու, որ մեր երկրին եւ մեր ժողովուրդներին վնաս չեն հասցնի… Եւ այդկերպ մենք կանենք հնարավորինս ամեն ինչ մեր երկիրը վտանգից պաշտպանելու համար: Պատերազմին նախապատրասվե՞լ: Պատերազմը միշտ վերջին տարբերակն է»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ Saudi Aramco ընկերության նավթային ձեռնարկությունները ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Տեղի ունեցածի համար պատասխանատվություն էր ստանձնել եմենցի ապստամբների շարժումը: Ընդ որում՝ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ մեղավորն Իրանն է: Իսկ Իրանը հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները եւ խոստանում տեղափոխել պատերազմը ցանկացած ագրեսորի տարածք, որը կփորձի խախտել Իրանի սահմանները: