Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MA 530 համարանիշի ավտոմեքենայով Ծաղկաձորից դեպի Հրազդան ընթանալիս, Ծաղկաձորի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

 Վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 21-ամյա Արմեն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: