Զոհված 8-ամյա Ագատա Սալես Ֆելիքսի ընտանիքը քննադատել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Ուիլսոն Ուտցելային, որի օրոք վերջին շրջանում նկատվում է ոստիկանների կողմից կատարված սպանությունների աճ, հաղորդում է Sky News-ը:

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ բողոքելով երեխայի սպանության դեմ, որը կատարվել էր ոստիկանական գործողությունների ժամանակ: Նրանք վանկարկել են «Արդարություն», «Բավարար են մահվան դեպքերը»:

Փամփուշտը հարվածել էր փոքրիկ Ագատայի մեջքին, երբ երեխան նստում էր մեքենան իր տատիկի հետ:

Դեպքը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի խուլ փողոցներից մեկում ուրբաթ երեկոյան:

Իսկ ոստիկանությունը հայտարարել էր, որ աշխատակիցները գտնվել են մոտակայքում, երբ «նրանց վրա հարձակվել են տարբեր տեղերից եւ հասցրել հարվածներ»:

Զոհված աղջկա ընտանիքը մեղադրել է տեղի ունեցած դժբախտության մեջ ոստիկանությանը:

Ըստ տեղի վիճակագրության՝ այս տարվա վերջին 5 ամիսների ընթացքում Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը սպանել է 731 մարդու: Այդ ցուցանիշը շուրջ 21 տոկոսով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից: