Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Հունան նահանգի Սյանտան քաղաքում հետիոտների բազմության վրա բեռնատարի վրաերթի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՉԺՀ-ի Հանրային անվտանգության նախարարության ճանապարհային ծառայությանը:

Weibo սոցիալական ցանցում նախարարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ առավոտյան 08:40-ին տեղական ժամանակով:

Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն: