Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ «Կարմիր Սախկա» կոչվող տարածքի խոտածածկ հատվածում  բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Սեպտեմբերի 21-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար եւ Խաչիկ գյուղի 3 բնակիչ. սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 52 հա խոտածածկույթ:

Ժամը 17:20-ին տեղեկություն է հաղորդվել, որ ուժեղ քամու հետեւանքով առաջացել է հրդեհի տարածման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին. հրդեհի մակերեսը կազմում է մոտ 52.2 հա խոտածածկույթ:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 19:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 23:50-ին մթության եւ ռելիեֆի բարդության պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: