Դերասան Էրոն Էյզենբերգը, որը մարմնավորել է Նոգ անունով այլմոլորակայինին 1990-ականներին հայտնի «Սթարտրեկ» ֆանտաստիկ սերիալում («Աստղային ուղի» նախագիծ), մահացել է շաբաթ 50 տարեկան հասակում, հաղորդում է Fox News-ը:

Իր ֆեյսբուքյան էջում տխուր լուրը հայտնել է դերասանի տիկին Մալիսա Լոնգոն:

«Մեծ ցավով հայտնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է իմ սեր ու լավագույն ընկեր Էրոն Էյզենբերգը: Նա խելացի էր, ծիծաղաշարժ, համեստ եւ համարձակ: Նա ցանկանում էր ապրել իր կյանքն ամբողջովին եւ արդարացիորեն»,-գրել է Լոնգոն:

Դերասանի մահվան պատճառները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ երկար տարիների ընթացքում նա պայքարել է հիվանդության դեմ: