Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով իր կասկածելի ծառայությունների համար Նիկոլի կողմից «պարգեւատրված» մասնագիտական պատահականությունն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։

Այն, որ տվյալ անձը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե։ Ինքը, սակայն, այդքան մեղավոր չէ։

Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր, իսկ «թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է»,–նշել է նա։

Նշենք, որ ՀՀ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` գրելով. «Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի ՀՀԿ-ականների համար»։