Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդուն Պետերբուրգում, որը կրակել է տրավմատիկ ատրճանակից, ինչի հետեւանքով փամփուշտը հայտնվել է կնոջ ոտքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Պետերբուրգում ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Սեպտեմբերի 21-ին հաղորդում է ստացվել, որ Պետերբուրգի փողոցներից մեկում մի խումբ անձինք օգտագործել են ոգելից խմիչքներ եւ մասնակցել ծեծկռտուքի: Օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ ձերբակալել ոգելից խմիչքների ազդեցության տակ գտնվող 44-ամյա գործազուրկ տղամարդուն, որը կրակել էր 35-ամյա քաղաքացու ուղղությամբ: Կրակոցի հետեւանքով փամփուշտը հայտնվել էր գետնին, այնուհետեւ ռիկոշետով հարվածել տուժողի ոտքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: