Կիրակի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողներին, որ մտադիր չէ հանդիպել Իրանի ղեկավարության հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Ոչինչ երբեք չի բացառվում, սակայն ես մտադիր չեմ հանդիպել Իրանի հետ»,-Սպիտակ տան մամուլի ծառայությունը մեջբերել է Թրամփի խոսքերը:

Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը: