Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետեւ Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 GX 988 համարանիշի ավտոմեքենային:

Վերջինս էլ բախվել է կայանված Opel Zafira մակնիշի 36 FR 327 համարանիշի ավտոմեքենային: Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության՝ բժիշկների մի քանի բրիգադները, իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ինչպես նաեւ փրկարար-հոգեբանը, ինչպես նաեւ  Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվնյութեր են նախապատրաստվում: Mercedes-ի վարորդը բժիշկներին հայտնեց, որ ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, եւ ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ ոչ կայանված Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ, 48-ամյա Արմեն Խ.-ն:

2 Mercedes-ներն ու Opel Zafira-ն վերածվել են մետաղե ջարդոնի: