ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է շուրջ 36 տարվա վաղեմության սպանությունը ԴՆԹ-ի նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, այս շաբաթ Վայոմինգ նահանգի 61-ամյա բնակիչ Ուիլի Մուրին ու Տեխասի 58-ամյա բնակչուհի Էրլին Լիին մեղադրանք է առաջադրվել 1983 թվականի սեպտեմբերին Օկլահոմա նահանգի մոթելներից մեկում Էնթոնի Բելթսի սպանության համար:

Ինչպես պատմել են ոստիկանությունում, 31-ամյա Բելթսը դարձել էր կողոպուտի զոհ: Հանցագործները կապել էին նրան, ծեծել, այնուհետեւ խեղդամահ արել: