ԱՄՆ-ը վիզաներ չի տվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Նյու Յորք, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին ուղեկցող պատվիրակության մի շարք անդամների, տեղեկացրել են Իրանի նախագահի աշխատակազմում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նախագահին ուղեկցող պատվիրակությանը, աշխատակազմի որոշ աշխատակիցների եւ մամուլի ներկայացուցիչներին վիզաներ չտրամադրելը հակասում է դիվանագիտական պարտավորություններին, որոնք պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ կառավարությունը որպես ՄԱԿ անդամ եւ հյուրընկալող երկիր»,- իրանական հեռուստատեսությանն ասել է նախագահի աշխատակազմի փոխտնօրեն, հաղորդակցության հարցերի պատասխանատու Փարվիզ Էսմայիլին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդկերպ փորձում է սահմանափակել «Իրանի Իսլամական Հանրապետության ձայնը»։