Հայ լինելը հետաքրքիր է. It's cool to be Armenian: Այս մասին Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս կարգախոսը սփյուռքի հայության է ուղղված:

«Մենք միասին պետք է հայ լինելը ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք, որովհետեւ հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, որը ոչ միայն մեծ անցյալ ունի, մեծ ներկա ունի, այլ շատ ավելի մեծ ապագա ունի եւ մենք այսօր միասին կերտում ենք այդ ապագան»:

Փաշինյանը խոսեց մեր հայրենադարձության գաղափարի մասին. «Այսօր էլ շատ հայեր վերադառնում են Հայաստան. «Հայաստանի սահմանահատումների դրական սալդոն աճել է 32 անգամ: Ապրել Հայաստանում չի նշանակում ապրել Հայաստանում միայն  ֆիզիկապես: Ապրել Հայաստանում նշանակում է ապրել նաեւ Հայաստանով: Ձեզնից շատերը ապրել ու հիմա էլ ապրում է Հայաստանով:

Մեծ հայրենադարձություն նշանակում է օրինակ տարվա մեջ 1-2 ամիս ֆիզիկապես գտնվել ու ապրել Հայաստանում: Այսօր Երեւանում բնակարանների գներն աճում են եւ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձություն նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, ամենակարեւորը՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,-հայտարարեց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ իշխանությունները մտածում են, որ այս տարի Նոր Տարին պետք է բացառիկ շունչ եւ մթնոլորտ ունենա Երեւանում. «Ուզում ենք այնպես անել, որ Ամանորին Երեւանի փողոցներն ու հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշողներով: Մենք հիմա հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի ձեզ բոլորիդ հրավիրենք եւ այս տարի Սփյուռքը Ամանորը նշի Երեւանում»,-ընդգծեց նա:րահավաքը տեղի է ունեցել համեր

Իր ելույթի վերջում Փաշինյանն ընթերցեց իր գրած «Հայաստան» բանաստեղծությունը, իսկ ընթերցելուց առաջ կատակով ասաց. «Գիտեմ, որ կարդացել եք, բայց դա ֆոնոգրաման էր, հիմա կլինի կենդանի հնչողությամբ»:

Ողջույնի ելույթներով են հանդես եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը և Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերը։

Նշենք, որ Լոս Անջելեսի Գրանդ Փարքում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են հազարավոր ամերիկահայեր: Նախքան հաննրահավաքը կայացել է համերգ հայ երգիչների կատարմամբ: Facebook-ում քննարկման առարկա է դարձել համերգի երգացանկը, հաշվի առնելով, որ ավելի շատ գերիշխել են «ռաբիս» կատարումներ: Հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը եկել է կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: