Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հետաքննում է ելակի թարմ պտուղների մեջ պողպատե կարի ասեղների հայտնաբերման երկու դեպքերը: Ելակները վաճառվել են Մելբուրնի հյուսիսային շրջաններից մեկում: Այս մասին հայտնում է ABC-ը՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը:

«Բանուիլ Սիթի շրջանի քրեական հետախուզության բաժնի դետեկտիվները հետաքննում են Էլթեմ եւ Ֆերֆիլդ շրջաններում սննդամթերքի փչացման մասին 2 հաղորդագրությունները»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ելակի թարմ պտուղների մեջ պողպատե կարի ասեղներ են հայտնաբերվել խոշոր սուպերմարկետների ցանցերում, գնորդները չեն տուժել, սակայն ստիպված են եղել բժշկի դիմել թեթեւ վնասվածքների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավստրալիայում նման դեպքերի հետ կապված մասշտաբային հետաքննություն է ընթանում անցած տարվա սեպտեմբերից: Երկրի ոստիկանությունը թարմ մրգերի եւ հատապտուղների մեջ ասեղների հայտնաբերման մասին 230 հաղորդագրություն է գրանցել: Հանցանք կատարելու մեջ մեղադրվում է ելակի ֆերմաներից մեկի 50-ամյա աշխատակցուհին: 

2018-ի սեպտեմբերի 20-ին երկրի իշխանությունները խստացրել էին «մթերային սաբոտաժի» համար նախատեսված պատիժը. բանտարկության ժամկետն ավելացվել էր՝ 10-ից մինչեւ 15 տարի: Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2018-ի ճգնաժամի արդյունքում ոլորտը վնասներ է կրել 160 մլն ավստրալիական դոլարի (115,8 մլն ԱՄՆ դոլար) չափով: