ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանության Ամուլսարի Նիկոլ Փաշինյանի կեցավայրի մոտ:

Սակավամարդ ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Քանի կանք, ոչ մի հանք», «Ամուլսարն առանց հանքի», «Save Amulsar», «Մենք ենք մեր սարերը»: