«Տվերի գայլեր» բանդայի անդամ Ալեքսանդր Ագեեւը խոստովանել է, որ մասնակցել է երգիչ Միխայիլ Կրուգի սպանությանը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին:

Նրա խոսքով՝ 2002 թվականին ինքը բանդայի անդամ Դմիտրի Վեսելովի հետ միասին Լոմ մականունով քրեական հեղինակության հրամանով ծրագրել է թալանել Միխայիլ Կրուգի տունը: Լոմի ծրագրով՝ դրանից հետո Կրուգն օգնության համար իրեն կդիմեր, իսկ ինքը «կգտներ» թալանվածը, եւ երգիչն իրեն պարտական կլիներ եւ կվճարեր իր հոնորարների մի մասը:

Սակայն Կրուգն իր ընտանիքի հետ ավելի շուտ էր տուն վերադարձել, ինչին չէին սպասում հանցագործները: Վեսելովը երկու անգամ կրակել է երգչի վրա, որից հետո Ագեեւի հետ թաքնվել: Կրուգը մահացել է հիվանդանոցում:

Լոմը մահացել է 2006 թվականին, իսկ Վեսելովը սպանվել է բանդայի մեկ այլ անդամ՝ Ալեքսանդր Օսիպովի (Օսիպով «կրտսեր») կողմից, որը ճանաչում էր Կրուգին եւ որոշել էր վրեժ լուծել նրա սպանության համար:

Միխայիլ Կրուգի սպանության փաստով քրեական գործը փակվել էր կասկածյալ Վեսելովի մահից հետ: