Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը` Սամվել Մխիթարյանը սպառնաց հաշվեհարդար տեսնել Վայոց ձորի մարպետի հետ: Այսօր` սեպտեմբերի 23-ին, հոսպիտալում լրագրողնների հետ զրույցում ասաց վրդովված հայրը:

«Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել ու ըդեղ քեֆ ես արել, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ու գիտեցի` մութ ու լույս վախտով ես քեզի կգտնեմ, կարեւորը հիմա իմ տղան աչքերը բացի: Ես` Սամվել Մխիթարյանս քեզ խոսք եմ տալիս:Նրա ողնաշարը կջադեմ ես»

Փոխգնդապետի հայրը չի հավատում, որ իր որդուն նման վիճակի է հասցրել բռուննցքի մեկ հարվածը. «Աղջիկ ջան, ոնց կարող է բռունցքի մեկ հարվածով 120 կիլոգրամանոց տղուն քցեն վար: Ընկերները գիտեն, գանգուղեղի վիրահատություն է տարել իմ տղես»:

Փոխգնդապետի հայրը վստահ չէ` մարզպետը մասնակցել է միջադեպին, թե` չէ, սակայն վստահեցնում է, որ  եթե մի բանի մասին խոսում են, իզուր չէ:

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել եւ  նա կալանավորվել է:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է: