Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը: Աղբյուրի տեղեկություններով՝ Լ․ Դ․-ն նշված տան հարսն է։