Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին այս կամ այն երկրի ներգրավվածության մասին անհիմն հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ԱՊՀ մասնակից պետությունների հետախուզական ծառայությունների եւ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդակցության արդյունքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք, անշուշտ, քննարկում ենք նման գործողությունները, սակայն անհրաժեշտ են հստակ, օբյեկտիվ ապացույցներ: Նավթային օբյեկտների վրա հարձակումներին այս կամ այն երկրի, շարժման կամ որեւէ ուժի ներգրավվածության մասին անհիմն հայտարարություններն անթույլատրելի են»,- ասել է նա: