Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի 17 GA 707 համարանիշի եւ УАЗ մակնիշի 305 SS 60 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, իսկ Nissan-ն էլ, գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։