Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.50-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի 55-ամյա քաղաքացի Մուրման Տ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2005թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքի ՆԳՆ աշխատակիցների կողմից՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 144 հոդվածի (մի խումբ անձանց կողմից պատանդ վերցնելը) 2-ին մասի մեղադրանքով: