ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 16-22-ը գրանցվել է 583 դեպք, որից  376-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 145 կենցաղային կանչ, 261 հրդեհի ահազանգ, 98 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 134 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 40 դեպք, որից 23-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: