Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 12:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:01-ին, մարվել` 13:13-ին:

Այրվել է մոտ 300 հակ անասնակեր: