Արմավիրի մարզում, այսօր, սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 QS 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Պ․-ն Էջիմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, եւ առաջ ընթանալով, հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները։