Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Ակունք համայնքում ամուսինը դանակահարել է կնոջը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը բռունցքով մեկ անգամ հարվածել է 36-ամյա կնոջ գլխին, իսկ դանակով՝ նախաբազկին՝ պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ժամը 17.00-ի սահմաններում տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: