Սեպտեմբերի 20-ին, ժամը 14-ին, Գյումրիի Արագածի փողոցում գտնվող տնտեսական խանութի մենեջերը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 15-ին վաճառատնից գողացել են 38 հազար դրամ ընդհանուր արժողության դանակներ, գդալներ եւ պատառաքաղներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, կատարել է Մյասնիկյան փողոցի 46-ամյա մի բնակչուհի:

Գողոնը մասամբ հայտնաբերվել եւ առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր: