«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ եւ ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 գր կանաչ, փոշենման զանգված:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: